«Մոնակոյի» նախկին ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ Թիերի Անրին խորհուրդ է տվել համբերություն ցուցադրել ՊՍԺ-ի բոլոր երկրպագուներին, ովքեր ակումբից պահանջում են հաղթել Չեմպիոնների լիգայում:
«Չեմպիոնների լիգան չեն հաղթում, ինչ է որ դու ունես հիանալի խաղացողներ, գերազանց մարզիչ կամ հարուստ սեփականատեր: Բանը միայն դրանում չէ: Երբ նայում ես մրցաշարի վերջին հաղթողներին, միշտ տեսնում ես նույն անունները:
«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է նվաճել Չեմպիոնների լիգան, «Արսենալը» նույնպես երբեք չի հաղթելլ: Արդեն երկար ժամանակ է, ինչ «Յուվենտուսը» չի հաղթել: Դա չի տրվում բոլորին, դա հեշտ չէ: Այո, ՊՍԺ-ն կարող է նվաճել Չեմպիոնների լիգան, բայց շատ ակումբներ նույնն են ուզում: Դուք պետք է համբերատար լինեք», — մեջբերում է Անրիին L’Équipe-ն:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4 տուրից հետո ՊՍԺ-ն զբաղեցնում է առաջին տեղը A խմբում: Փարիզցիները ոչ մի միավոր չեն կորցրել: