Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլում «Տամբովը» արտագնա հաղթանակ տարավ «Մաշուկի» նկատմամբ 2:1 հաշվով:
Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը մասնակցել է հանդիպման առաջին խաղակեսին և գոլային փոխանցման հեղինակ դարձել: Ընդմիջմանը նա փոխարինվել է:
Голы #фкТамбов в сегодяншнем матче 📺👇🏻
▪ Герман Онугха
▪ Кирилл Панченко#МашукТамбов #фкТамбоввКубке #НашСезон #IamВолк pic.twitter.com/aXjIJa9crX— ФК «Тамбов» (@fctambov68) September 16, 2020
Գավաթի խաղարկության շրջանակում «Ուրալը» արտագնա խաղում 3-0 հաշվով առավելության հասավ «Վոլգայի» նկատմամբ։ Վարազդատ Հարոյանը ընդգրկվել էր իր թիմի հայտացուցակում, սակայն այդպես էլ խաղաժամանակ չստացավ։