Կոնֆերենցիաների Գավաթի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում «Նոան» հյուրընկալվում է ֆիննական ԿուՊՍ-ին, որին մեր հարկի տակ նվազագույն հաշվով հաղթել է։
Խաղից առաջ կայացած ասուլիսի ժամանակ մեր թիմի ֆուտբոլիստ Ալեքսանդր Կարապետյանն ասել է հետևյալը․
«Հարյուր տոկոսով պատրաստ եմ վաղվա խաղին։ Լավ ենք պատրաստվել։ Նոր մարզիչ է եկել, իր փիլիսոփայությունն է մեզ փոխանցել։ Վաղը մեզ դժվար խաղ է սպասվում։ Խաղալու ենք արհեստական խոտածածկով դաշտում, որին սովոր չենք։ Քանի որ հաղթել ենք 1-0 հաշվով, պիտի փորձենք չպարտվել, եթե առաջին կեսում գոլ խփենք, հիանալի կլինի։
1-0-ն այնպիսի հաշիվ չէ, որ թուլանանք։ Բայց երբ գիտես, որ հաղթել ես այդ հաշվով, ամեն ինչ անում ես, որ նրանք գոլ չխփեն։ Երբեմն ասում եմ, որ լավ է հաղթել 1-0 հաշվով, քան 2-0, որովհետև այդ դեպքում առաջին իսկ րոպեներից հարյուր տոկոսով կենտրոնացած ես խաղում»։