«Բրեշիայի» հարձակվող Մարիո Բալոտելիի գործակալ Մինո Ռայոլան հայտնել է, որ իր հաճախորդը կշարունակի հանդես գալ Եվրոպայում։
«Բալոտելին իտալացի մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Մենք այս իրավիճակից ելք կգտնենք («Բրեշիայի» հետ պայմանագրի խզումից)։
Չեմ անհանգստանում Մարիոյի ապագայի համար։ Գիտեմ, որ նա կմնա Եվրոպայում»,- Ռայոլայի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։
Ավելի վաղ շշուկներ էին տարածվել այն մասին, որ Բալոտելին կարող է կարիերան շարունակել ԱՄՆ-ում կամ Թուրքիայում։