Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան որոշում է կայացրել ՊՍԺ-ի ու «Մարսելի» ֆուտբոլիստներին պատժելու վերաբերյալ՝ կապված Լիգա 1-ի 3-րդ տուրի խաղում տեղի ունեցած վիճաբանության հետ։
Կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել Նեյմարին ու Պարեդեսին որակազրկել 2, իսկ փարիզեցիների պաշտպան Կուրզավային՝ 6 խաղով։ Տուժել է նաև «Մարսելը»․ 3 խաղ բաց կթողնի Ամավին, իսկ 1-ը՝ Բենեդետոն։
Խաղի վերջնամասում տեղի ունեցած կոնֆլիկտի պատճառով 5 ֆուտբոլիստ հեռացվել էր դաշտից։
Վեճի ժամանակ Անխել Դի Մարիան թքել էր մրցակցի ֆուտբոլիստ Գոնսալեսի վրա։