«Հերտան» ձևակերպել է «Քյոլնի» կենտրոնական հարձակվող Ջոն Կորդոբայի տրանսֆերը: 27-ամյա կոլումբիացին երկարաժամկետ պայմանագիր է կնքել բեռլինյան ակումբի հետ:
Ըստ Transfermarkt-ի, գործարքը բեռլինյան ակումբին արժեցել է 15 միլիոն եվրո: Նշենք, որ 2017-ին «Քյոլնը» «Մայնցից» գնել էր Կորդոբային 17 միլիոն եվրոյով:
¡Hola! 👋 Herzlich willkommen in der Hauptstadt, @Jhoncordoba4! 💙https://t.co/8E34gx7bcZ 👈#HaHoHe pic.twitter.com/zzuDm2M6Xg
— Hertha BSC (@HerthaBSC) September 15, 2020
Անցած մրցաշրջանում հարձակվողը դարձավ «Քյոլնի» ամենաարդյունավետ խաղացողը: Կորդոբան անցկացրած 31 խաղում դարձել է 14 գոլի եւ երեք գոլային փոխանցման հեղինակ: