«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ասել է, որ գոհ է կիսապաշտպան Ֆերնանդինյոյի գործողություններից «քաղաքաբնակների» պաշտպանության կենտրոնում:
«Ինձ դուր է գալիս այն ոճը, որով Ֆերնանդինյոն գործում է պաշտպանության կենտրոնում: Հաշվի առնելով մեր կադրային խնդիրները, ես սիրում եմ նրա խաղը: Ես գիտեմ, որ Ֆերնանդինյոն կարող է հանդես գալ կիսապաշտպանությունում, բայց մենք ունենք Գյունդոգան, և ես նրան վստահում եմ»:
Հիշեցնենք, որ Գվարդիոլան ստիպված էր տեղափոխել պաշտպանություն կիսապաշտպան Ֆերնանդինյոյին այն բանից հետո, երբ վնասվածք ստացավ «քաղաքաբնակների» հիմնական կենտրոնական պաշտպան Էմերիկ Լապորտը: