- Միլանի «Ինտերը» ընկերական խաղի շրջանակում մրցեց շվեյցարական «Լուգանոյի» հետ: Կոնտեի տղաները մրցակցին ջախջախեցին 5-0 հաշվով:
4-րդ րոպեին հաշիվը բացեց Դալբերտը: Առաջին խաղակեսի 36-րդ րոպեին «Լուգանոյի» պաշտպան Ակոշ Կեչկեշը գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը, որից վայրկյաններ անց Լաուտարո Մարտինեսը հաշիվը դարձրեց խոշոր՝ 3-0: 43-րդ րոպեին Մարտինեսը դուբլ ձևակերպեց՝ 4-0: 47-րդ րոպեին շվեյցարական թիմի դարպասին նշանակված 11 մետրանոցը հստակ իրացրեց Լուկակուն ու դրեց խաղի վերջակետը՝ 5-0:
Հիշեցնենք, որ «Ինտերը» Ա սերիայի նախորդ մրցաշրջանում գրավեց երկրորդ հորիզոնականը: