Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը որոշել է` որ խաղային համարով հանդես կգա նոր թիմում: Բոսնիացին վերցրել է «ութ» համարի մարզաշապիկը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
💙❤️ #PjanicCuler
😍 @Miralem_Pjanic new number 8️⃣!— FC Barcelona (@FCBarcelona) September 15, 2020
30-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբին է միացել ամռանը՝ Թուրինի «Յուվենտուսից»: Տրանսֆերը կազմել է 60 միլիոն եվրո էր: Միրալեմը «Յուվենտուսի» կազմում խաղում էր 2016 թվականից, իսկ մինչ այդ նա պաշտպանել էր «Ռոմայի», «Լիոնի» և «Մեցի» գույները:
Անցած մրցաշրջանում Պյանիչը «Յուվենտուսի» կազմում մասնակցել է Իտալիայի Ա Սերիայի 30 հանդիպման, դարձել 3 գոլի եւ 6 գոլային փոխանցման հեղինակ: