Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին կարող է հեռացվել զբաղեցրած պաշտոնից։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, «զինագործների» ղեկավարությունը երեք թեկնածու է դիտարկում Էմերիին փոխարինելու համար։
Այսպես, իսպանացի մասնագետին փոխարինելու հավակնորդներն են «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն, «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին և «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի օգնական Միկել Արտետան։