Արգենտինացի պաշտպան Մարկոս Ակունյան Լիսաբոնի «Սպորտինգից» տեղափոխվեց «Սեւիլիա»: Այս մասին հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը:
Կողմերը կնքել են 4 տարվա պայմանագիր:
Հիշեցնենք, որ արգենտինացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին նաև ՝ «Նապոլին» ու «Զենիթը»: