Հունվարին ՊՍԺ-ն պատրաստ կլինի վաճառել կիսապաշտպաններ Լեանդրո Պարեդեսին և Յուլիան Դրաքսլերին: Պարեդեսը, հիշեցնենք, փարիզցիների ճամբար է տեղափոխվել «Զենիթից» 2019 թվականի հունվարին, իսկ Դրաքսլերը ակումբին է միացել 2017 թվականի սկզբին:
ՊՍԺ-ն, 14 խաղում վաստակելով 33 միավոր, գլխավորում է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: