«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն մեկնաբանել է «Նովարայի» նկատմամբ տարած հաղթանակը(5-0).
«Մենք տարբեր փորձարկումներ արեցինք: Սկզբում հանդես էինք գալիս 4 պաշտպանով՝ երբեմն վերադասավորվելով ու խաղալով 3 պաշտպանով: Ամբողջ երկրորդ խաղակեսը մենք խաղացինք 3 պաշտպանով:
Մեզ շտապ հարձակվող է անհրաժեշտ: Տրանսֆերային պատուհանը բաց է մինչև հոկտեմբերի սկիզբ, և մինչ այդ, կարծում եմ, կունենանք անհրաժեշտ համալրում:
Ռոնալդուն լավ մարզավիճակում է: Նա դա ապացուցեց Պորտուգալիայի հավաքականում ունեցած ելույթներով: Նա շատ թեթև էր շարժվում խաղադաշտում»,-ասել է Պիռլոն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Իգուայինը խզեց պայմանագիրը թուրինյան ակումբի հետ: