Լրագրող Մատեո Մորետոն հայտնում է, որ «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին փոխարինելու մասնագետների ցանկում չկա:
Ըստ աղբյուրի, «Բարսան» դիտարկում է Անտոնիո Կոնտեի, Չավիի ու Ֆիլիպ Կոկուի տարբերակները:
Առաջին 4 տուրից հետո «Բարսելոնան» վաստակել է 8 միավոր, իսկ ՉԼ-ի մեկնարկային խաղում 0-3 հաշվով պարտվել է Մյունխենի «Բավարիային»: