Ռուսական «Լոկոմոտիվը» լրջորեն հետաքրքրված է «Յուվենտուսի» նախկին հարձակվող Մարիո Մանջուկիչի ծառայություններով:
ՌՊԼ-ը ներկայացնող ակումբը պատրաստ է տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձ վճարել խորվաթ հարձակվողին, տեղեկացնում է Sport Express-ը:
Նշվում է, որ Մանջուկիչը 4 միլիոն եվրո է պահանջում և կողմերը շարունակում են բանակցությունները:
Հիշեցնենք, որ 34-ամյա հարձակվողի վերջին ակումբը Քաթարը ներկայացնող «Ալ-Դուխաիլն» էր:
Ազատ գործակալի կարգավիճակ ունեցող ֆուտբոլիստին իր կազմում է ցանկանում տեսնել նաև «Ռոման»: