Մադրիդի «Ռեալի» ձախ պաշտպան Մարսելոն ընթացիկ տրանսֆերիային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել Ա սերիա:
AS պարբերականի փոխանցմամբ, բրազիլացուն իր թիմում ցանկանում է տեսնել Անտոնիո Կոնտեն: «Ինտերը» Մարսելոյի համար պետք է պայքարի Թուրինի «Յուվենտուսի» հետ: Խնդիրն այս պահին ֆուտբոլիստի չափազանց բարձր աշխատվարձն է:
2007 թ-ին Մարսելոն «Ֆլումինենսեից» է տեղափոխվել Մադրիդ: Արքայական թիմում անցկացրած 509 խաղում բրազիլացին դարձել է 38 գոլի ու 97 գոլային փոխանցման հեղինակ:
Գործող պայմանագիրը սահմանված է մինչև 2022 թ.: