«Բարսելոնայի» նորեկ, բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը հինգշաբթի երեկոյան մեկնել է Կատալոնիայի մայրաքաղաք:
Կապտանռնագույնների պաշտոնական թվիթերյան էջը ֆուտբոլիստի՝ ակումբի տարբերանշանով շապիկով լուսանկար է հրապարակել ու ողջունել նրան:
Պյանիչը, որի տեղափոխությունը «Յուվենտուսից» «Բարսելոնա» հայտարարվեց հունիսի վերջին, վերջերս կորոնավիրուսով էր վարակվել: 30-ամյա կիսապաշտպանը COVID-19-ի թեստ հանձնելուց ու բացասական պատասխան ստանալուց հետո կարողացել է մեկնել նոր թիմի ճամբար:
Միրալեմի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվական ու դիտարկում է 400 մլն եվրոյի չափով հրաժարագին սահմանելու տարբերակը:
Մոտ օրերս կկայանա նրա պաշտոնական շնորհանդեսը:
📍 Barcelona
👋 Welcome, @Miralem_Pjanic pic.twitter.com/JwqcrrvUjz— FC Barcelona (@FCBarcelona) September 10, 2020