«Ինտերը» ցանկանում է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում ուժեղացնել կիսապաշտպանության գոտին:
Football-italia-ն հայտնում է, որ միլանյան ակումբը դեռ փորձում է ձեռք բերել «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեին, սակայն անգլիական ակումբի պահանջած գումարը (50-65 մլն եվրո) լուրջ խոչընդոտ է «Ինտերի» համար:
«Ինտերը» պատրաստ է իր հայացքը ուղղել «Ֆուլհեմի» կիսապաշտպան Ժան Միշել Սերիին, ով իտալական ակումբի համար համարվում է որպես ավելի էժան այլընտրանք Կանտեին:
Նշվում է, որ միլանյան ակումբը կարող է իվուարցուն վարձակալել՝ հետագայում նրա ամբողջական տրանսֆերը գնելու իրավունքով, ինչը կնվազեցնի թիմի կանխիկ ծախսերն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում: