«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը ցանկանում է մնալ Իսպանայում: Հնարավոր տարբերակ է Մադրիդի «Ատլետիկոն», քանի որ մադրիդյան թիմում ուրուգվայցուն անձամբ ցանկանում է տեսնել Դիեգո Սիմեոնեն:
33-ամյա հարձակվողի տրանսֆերը ցանկանում է ձեռք բերել նաև Թուրինի «Յուվենտուսը»:
Հիշեցնենք, որ Կումանը հայտնել է, որ հույսեր չի կապում ուրուգվայցու հետ: Տրանսֆերի կայացմանը կարող է խանգարել Սուարեսի բավականին բարձր տրանսֆերային արժեքը:
«Բարսելոնայի» կազմում անցկացրած 283 խաղում Սուարեսը դարձել է 197 գոլի հեղինակ: