Իտալական «Ինտերի» սերբ նորեկ Ալեքսանդր Կոլարովը խոսել է նոր ակումբ տեղափոխության մասին, տեղեկացնում է Sky Italia-ն:
«Սա հրաշալի հնարավորություն էր ինձ համար: Տեղափոխվեցի իտալական ֆուտբոլի լավագույն ակումբներից մեկը:
Տղաներից շատերին քաջ ծանոթ եմ և նրանց խաղաոճին հարմարվելու ժամանակ չեմ վատնի:
Կոնտեն զգում է իմ կարիքը, ինչը շատ ոգևորիչ հանգամանք է»,- ասել է Կոլարովը:
Հիշեցնենք, որ 34-ամյա ֆուտբոլիստը «Ինտերի» հետ կնքել է մեկ տարվա պայմանագիր: «Ռոմայի» նախկին ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց ակումբը վճարել է 1.5 միլիոն եվրո: