Բացահայտվել են կիսապաշտպան Կայ Հավերցի՝ Լևերկուզենի «Բայերից» «Չելսի» տեղափոխության մանրամասները:
Գերմանական ակումբը, բոնուսների հետ մեկտեղ, 21-ամյա կիսապաշտպանի համար կարող է ստանալ 100 միլիոն եվրո:
Ֆիքսված մասը կազմելու է 80 միլիոն եվրո, իսկ «Բայերը» կստանա նաև բոնուսներ ֆուտբոլիստի՝ Չեմպիոնների լիգայում հաջող հանդես գալու և տիտղոսներ նվաճելու համար: Այդ մասին հայտնում է Sport Bild-ը։
Աղբյուրը նաև նշում է, որ «Չելսիի» հետ պայմանագրով մինչև 2025 թվականը Հավերցը կարող է վաստակել մոտ 100 միլիոն եվրո: