«Լիոնի» ու Նիդերլանդների հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպայը համաձայնության է եկել «Բարսելոնայի» հետ անձնական պայմանագրի պայմանների շուրջ:
Այժմ ակումբները պետք է համաձայնության գան գործարքի արժեքի շուրջ, բանակցությունները շարունակվում են։ Այդ մասին Թվիթերում գրել է իտալացի հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն (1,6 միլիոն բաժանորդ):
Անցած մրցաշրջանում Դեպայը «Լիոնի» կազմում անցկացրած 22 խաղում խփել է 15 գոլ՝ չնայած դեկտեմբերին լուրջ վնասվածք էր ստացել: Նա նոր մրցաշրջանում մեկնարկել է «Դիժոնի» դեմ հեթ-տրիկով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կատալոնական ակումբի նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը ցանկանում է իր թիմում տեսնել նաև «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորջինյո Վեյնալդումին։