Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ազգերի լիգայի՝ Շվեդիայի ընտրանու դեմ խաղում գոլի հեղինակ է դարձել։
Այդ գոլը «Յուվենտուսի» ֆուտբոլիստի համար 100-րդն էր Ազգային թիմի կազմում։ Ավելի շատ գոլ խփել է միայն Իրանի հավաքականի հարձակվող Ալի Դաեին (109 գոլ)։
Այսպիսով, Ռոնալդուին մնացել է 9 գոլ խփել Պորտուգալիայի կազմում, որպեսզի կրկնի համաշխարհային ռեկրոդը։
Բացի դրանից, Ռոնալդուն 165 խաղ է անցկացրել Պորտուգալիայի ընտրանու կազմում։ Մինչև եվրոպական ռեկորդը մնացել է 11 խաղ, իսկ համաշախարհայինը՝ 19։