«Միլանը» հետաքրքրված է ձեռք բերել «Չելսիի» հարձակվող Օլիվյե Ժիրուին: Հնարավոր է, որ միլանցիները փորձեն հունվարին պայմանագիր կնքել հարձակվողի հետ: Ֆրանսիացին վճռական է տրամադրված ձմռանը լքել «Չելսին»՝ խաղային պրակտիկայի բացակայության պատճառով:
«Ինտերը» և Դորտմունդի «Բորուսիան» նույնպես հավակնում են հարձակվողին: Միևնույն ժամանակ, լրատվամիջոցները հայտնում են, որ Ժիրուն դառնալու է «Ինտերի» գլխավոր տրանսֆերային նպատակը առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ: