Իտալական «Ռոմայի» սերբ պաշտպան Ալեքսանդր Կոլարովը բուժզննում է անցել «Ինտերի» համար և շուտով պայմանագիր կստորագրի միլանյան ակումբի հետ, տեղեկացնում է Tuttomercato-ն:
34-ամյա ֆուտբոլիստը «Ինտերի» հետ կնքելու է մեկ տարվա պայմանագիր, որի դիմաց ակումբը վճարելու է 1.5 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Կոլարովը «Մանչեսթեր Սիթիից» «Ռոմա» է տեղափոխվել 2017 թվականին:
«Գայլերի» կազմում նա մասնակցել է 132 հանդիպում և դարձել ՝ 19 գոլի ու 20 գոլային փոխանցման հեղինակ: