Կայացան Ազգերի Լիգայի երկրորդ տուրի մի շարք հանդիպումներ։
A լիգա․ Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը սեփական հարկի տակ 1-2 հաշվով զիջեց Լեհաստանի հավաքականին։
Նիդերլանդներ-Իտալիա հանդիպմանը (0-1) անդրադարձել էինք ավելի վաղ (այստեղ):
B Լիգա․ Բավականին գոլառատ ստացվեց Ավստրիայի և Ռումինիայի միջև հանդւպումը՝ 2-3
Շոտլանդիան արտագնա հաղթանակ տարավ Չեխիայի ընտրանու նկատմամբ 2-1 հաշվով։
Նորվեգիայի հավաքականը Էրլինգ Հոլանդի դուբլի շնորհիվ արտագնա խաղում ջախջախեց Հյուսիսային Իռլանդիայի հավաքականին՝ 5-1
Իսրայելը և Սլովակիան բաժանվեցին խաղաղությամբ՝ 1-1։
C Լիգա․ Ղազախստանը սեփական հարկի տակ զիջեց Բելառուսի հավաքականին՝ 1-2։
Իսկ Ալբանիան սեփական հարկի տակ ինչ-որ տեղ անակնկալ պարտություն կրեց Լիտվայի ընտրանուց՝ 0-1։