«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին այսօր վերադարձել է թիմի մարզաբազա ու վերսկսել մարզումները։ Արգենտինացի ֆուտբոլիստի համար սա առաջին մարզումն է հայտնի իրադարձություններից հետո։
Marca-ն տեղեկացնում է, որ Մեսսին երկուշաբթի մարզմանը ժամանել է բոլորից շուտ։ Նա մոտ 1 ժամ 30 շուտ է եկել թիմի մարզաբազա։
Աղբյուրը տեղեկացնում է, որ Մեսսին կիրակի հանձնել է կորոնավիրուսի թեստ, իսկ այսօր արդեն միացել է թիմին ու մասնակցել մարզմանը։
Հավելենք, որ սա Մեսսիի առաջին մարզումն է նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի ղեկավարությամբ։