Դոնեցկի «Շախտյորը» Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի Կարգապահական կոմիտեի կողմից տուգանվել է:
Պատճառն այն է, որ Կիևի «Դինամոյի» հետ խաղում ստադիոնին հնչել է ռուսերեն խոսք:
«Շախտյորի» ֆուտբոլիստ Թայսոնի հետ առնչվող հայտնի միջադեպի ժամանակ հանդիպման մրցավարը խնդրել է ստադիոնում հնչեցնել ռասիզմին դեմ կոչեր, որպեսզի երկրպագուները չկիրառեն անթույլատրելի արտահայտություններ: Հաղորդավարը երկրպագուներին դիմել է նաև ռուսերեն:
Տուգանքի չափը կազմում է ավելի քան 800 դոլար:
Մոտ 20 հազար դոլարով էլ տուգանվել է «Դինամոն»՝ երկրպագուների պահվածքի պատճառով: Կիևի թիմը մեկ հանդիպում կանցկացնի առանց հանդիսականների: