«Ինտերը» երկրպագուներին է ներկայացրել 3-րդ մարզաշապիկը, որով թիմը հանդես կգա 2020/21 մրցաշրջանում:
Սև ու մոխրագույն հորիզոնական գծերով մարզահագուստը հիշեցնում է 90-ականները, երբ թիմում հանդես էին գալիս Ռոնալդոն, Խավյեր Ձանետտին, Դիեգո Սիմեոնեն, Յուրի Ջորկաեֆը և այլ ֆուտբոլիստներ:
Հիշեցնենք, որ ներաձուրիները ՈՒԵՖԱ-ի Գավաթը նվաճել են 1991, 1994 և 1998 թվականներին:
👕 | THIRD KIT
Black and dark grey horizontal stripes, here’s the third jersey for 20/21!
Discover more 👉 https://t.co/dlPcVt06a1@nikefootball pic.twitter.com/qJeZn5hhw3
— Inter (@Inter_en) September 7, 2020