Հայտնի է դարձել, թե որքան աշխատավարձ կվճարի «Միլանը» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին, տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:
Միլանյան ակումբը պատրաստ է մեկուկես տարվա համար 6 մլն եվրո վճարել Իբրահիմովիչին, եթե նա «Լոս Անջելես Գելաքսիից» տեղափոխվի «Միլան»:
Թիմի ղեկավարությունը 38-ամյա ֆուտբոլիստին մտադիր է 6 ամսա պայմանագիր առաջարկել` այն մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Իբրահիմովիչի ապագան կորոշվի 2-3 շաբաթվա ընթացքում:Ֆուտբոլիստն արդեն հանդես եկել է «Միլանի» կազմում 2010-2012 թվականներին:
Նոյեմբերի 14-ին Իբրահիմովիչը հայտարարեց «Լոս-Անջելես Գելաքսիից» հեռանալու մասին: Կողմերի միջև պայմանագիրն ավարտվում է դեկտեմբերին:
Շվեդ ֆուտբոլիստն ամերիկյան ակումբում 58 խաղի է մասնակցել ու դարձել 53 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ: