Ծանրամարտի աշխարհի չեմպիոն ու ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյանը շնորհավորել է Հայաստանի հավաքականի մեկ այլ անդամ, աշխարհի նորընծա չեմպիոն Հակոբ Մկրտչյանին։
«Շնորհավոր հայ ազգ։ Տարոսը մեզ՝ մարզիկներիս»,- գրել է Մարտիրոսյանը կիսվել ուղիղ միացմամբ ու նաև լուսանկար հրապարակել․

Հիշեցնենք՝ 109 կգ քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը մրցահարթակ դուրս կգա սեպտեմբերի 26-ին: