«Ժիրոնայի» դարպասապահ Յասին Բունուն, ով նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Սևիլյայում», դարձել է Եվրոպա Լիգայի ներկայիս գավաթակրի լիարժեք խաղացող:
29-ամյա մարոկկացու հետ «Սևիլյան» չորս մրցաշրջանի պայմանագիր է կնքել: Անցած մրցաշրջանում դարպասապահը «Սևիլյայի» կազմում անցկացրել է 18 հանդիպում բոլոր մրցաշարերում և ընդգրկվել Եվրոպայի Լիգայի խորհրդանշական հավաքականում: Տրանսֆերի արժեքը կազմել է 4 միլիոն եվրո։
🚨 Acuerdo con el @GironaFC para el traspaso de Yassine Bounou. 💪🧤🇲🇦#vamosmiSevilla #WeareSevilla
— Sevilla Fútbol Club (@SevillaFC) September 4, 2020

























































