Միլանի «Ինտերի» պաշտպան Դիեգո Գոդինի ծառայությունները հետաքրքրում են «Ռենին»:
Ֆրանսիական ակումբն արդեն կապ է հաստատել և՛ ակումբի, և՛ ֆուտբոլիստի հետ՝ հնարավոր տրանսֆերի մանրամասները քննարկելու համար, հայտնում է Sky Sport-ի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:
ՉԼ-ի նոր մրցաշրջանում «Ռենը» կխաղա ՉԼ-ի խմբային փուլում:
Գոդինի գործող պայմանագիրը սահմանված է մինչև 2022 թ.: