Իտալական «Կալյարիի» պաշտպան Դիեգո Գոդինը, ով երկար տարիներ հանդես էր գալիս «Ատլետիկոյի» կազմում, խոսել է իր՝ 2015 թ-ին «Ատլետիկոյի» հետ պայմանագրի երկարաձգման մասին.
«2015 թ-ին «Մանչեսթեր Սիթին» պատրաստ էր վճարել իմ հրաժարագինը: Բանակցում էի «Ատլետիկոյի» հետ, իսկ «Սիթին» ցանկանում էր ամեն գնով ձեռք բերել իմ տրանսֆերը:
Սիմեոնեն այդ ժամանակ Ճապոնիայում էր, բայց նրան ասել էին բանակցությունների մասին: Հավաքվեցին Գաբին, Ռաուլ Գարսիան, Տիագուն և մյուսները: Սիմեոնեն ասաց.
«Եթե գնաս, կգնամ և ես»:
Մի քանի օր անց ես արդեն մոտ է «Ատլետիկոյի» հետ պայմանագիրը երկարաձգելուն: Դա ցույց է տալիս, թե մենք ինչ թիմ ունեինք»,-Գոդինի խոսքերն է մեջբերում football-italia-ն: