Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարիերան կարող է շարունակել «Միլանում»։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ջանլուկա դի Մարցիոյի կայքը, «ռոսոներիները» այսօր բանակցել են Մինո Ռայոլայի հետ, ով ֆուտբոլիստի գործակալն է։ «Միլանում» ցանկացել են իմանալ, թե արդյոք Զլատանը բաց է բանակցությունների համար «Միլան» վերադառնալու, թե ոչ։
Հաղորդվում է, որ առաջիկա օրերին ավելի ընդլայնված կազմով բանակցություններ կընթանան։ «Միլանը» պատրաստ է 1,5 տարվա պայմանագիր առաջարկել 38-ամյա ֆուտբոլիստին։
2010-2012 թվականների ընթացքում Իբրահիմովիչը արդեն հանդես եկել է «Միլանի» կազմում։