Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 2020/21 թվականների խաղարկությանն ընդառաջ գործող չեմպիոն «Ռեալ Մադրիդը» ընկերական 2 հանդիպում կանցկացնի։
Marca-ն գրում է, որ «արքայական» ակումբը սեպտեմբերի 9-ին ընկերական հանդիպում կանցկացնի «Ռայո Վալեկանոյի» հետ, իսկ սեպտեմբերի 15-ին՝ «Խետաֆե» հետ։
Հատկանշական է, որ Լա լիգայի առաջին տուրում ևս «Ռեալի» մրցակիցը «Խետաֆեն» է, սակայն խաղը հետաձգվել է ։
«Ռեալը» 2019/20 թվականների խաղարկությունում 34-րդ անգամ նվաճեց Իսպանիայի չեմպիոնի կոչումը։ Զինեդին Զիդանի գլխավորությամբ «բլանկոսները» չեմպիոն դարձան 2-րդ անգամ։