Մեկնարկում է Ազգերի Լիգայի նոր մրցաշրջանը: Հայաստանի հավաքականն ընդգրկված է C դիվիզիոնի 2-րդ խմբում, որտեղ մրցելու է Հյուսիսային Մակեդոնիայի, Էստոնիայի ու Վրաստանի հավաքականների հետ:
Մեր հավաքականի առաջին հանդիպումը կմեկնարկի քիչ անց․ մրցակիցն է մեզ արդեն լավ ծանոթ Հյուսիսային Մակեդոնայի ընտրանին։ Առաջիկա խաղը մեզ համար բացառիկ է տարբեր առումներով․ նոր մարզչական կազմ, նոր ֆուտբոլիստներ: Մակեդոնացիների հետ հանդիպել ենք 8 անգամ, որից 3-ում հաղթել ենք, խաղացել ենք 2 ոչ-ոքի ու պարտվել 3 խաղում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 17։00-ին:
Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի մեկնարկային կազմը
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը․
Դավիթ Յուրչենկո – «Շախտյոր» 🇰🇿
Կամո Հովհաննիսյան – «Կայրաթ» 🇰🇿
Վարազդատ Հարոյան – «Ուրալ» 🇷🇺
Անդրե Չալըշըր – «Գյոտեբորգ» 🇸🇪
Հովհաննես Համբարձումյան – «Անորտոսիս» 🇨🇾
Սերոբ Գրիգորյան – «Փյունիկ» 🇦🇲
Անգուլո Վբեյմար – «Գանձասար-Կապան» 🇦🇲
Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ» 🇦🇲
Արշակ Կորյան – «Խիմկի» 🇷🇺
Խորեն Բայրամյան – «Ռոստով» 🇷🇺
Ալեքսանդր Կարապետյան – «Տամբով» 🇷🇺
Պահեստայիններ
Անատոլի Այվազով – «Ուրարտու» 🇦🇲
Արսեն Բեգլարյան – «Ուրարտու» 🇦🇲
Արման Հովհաննիսյան – «Տոբոլ» 🇰🇿
Հայկ Իշխանյան – «Գանձասար-Կապան» 🇦🇲
Տարոն Ոսկանյան – «Ալաշկերտ» 🇦🇲
Գեղամ Ղադիմյան – «Նեման» 🇧🇾
Վահան Բիչախչյան – «Ժիլինա» 🇸🇰
Գեղամ Ղադիմյան – «Նեման» 🇧🇾
Էդգար Բաբայան – «Հոբրո» 🇩🇰
Արթուր Գրիգորյան – «Փյունիկ» 🇦🇲
Սոլոմոն Ուդո – «Շիրակ» 🇦🇲
Տիգրան Բարսեղյան – «Աստանա» 🇰🇿
Նորբերտո Բրիասկո Բալեկյան – «Ատլետիկո Ուրական» 🇦🇷
Մեր ընտրանու մարզչական շտաբը․
Գլխավոր մարզիչ՝ Խոակին Կապառոս
Գլխավոր մարզչի օգնական՝ Լուսիանո Մարտին Տոսկանո
Մարզիչ՝ Սուրեն Չախալյան
Դարպասապահների մարզիչ՝ Ռոման Բերեզովսկի
Ֆիզպատրաստության մարզիչ՝ Խավիեր Մինյանո
Խաղը կկայանա «Ֆիլիպ 2-րդ» արենայում: Բոսնիա և Հերցեգովինայից մրցավարական բրիգադը՝ Իրֆան Պելյտոյի գլխավորությամբ կսպասարկի Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը: Եզրերում նրան կօգնեն Սենադ Իբրիշիմբեգովիչը և Դավոր Բելյոն, իսկ չորրորդ մրցավարը Ադմիր Սեհովիչն է։
Հանդիպման ուղիղ հեռաձակմանը կարող եք հետևել Armenia TV-ի ուղիղ եթերում կամ այստեղ։