Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Ազգերի լիգայի 2020/21 մրցաշրջանի մեկնարկի մասին սպասելիքներից։ Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, պորտուգալացիներն առաջին տուրում կմրցեն Խորվաթիայի հետ։
«Մեր պատմությունը կազմված է նվաճումներից ու բացառիկ պահերից, որոնք բոլորի համար են։ Սկսում ենք Ազգերի լիգայի տիտղոսի պաշտպանությունը։ Մեզ համար, ձեզ համար, բոլորի համար։ Առա՛ջ, Պորտուգալիա»,- գրել է Ռոնալդուն ինստագրամյան իր էջում։
Посмотреть эту публикацию в Instagram
Հիշեցնենք, որ Պորտուգալիան Ազգերի լիգայի գործող չեմպիոնն է։