«Ինտերը» մոտ է «Պարմայի» պաշտպան Մատեո Դարմիանին ձեռք բերելուն, տեղեկացնում է Calcio Italia-ն:
Նշվում է, որ կողմերը շուտով պաշտոնապես կհայտարարեն Դարմիանի տեղափոխության մասին: Հնարավոր տրանսֆերի արժեքը կազմելու է 2,5 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ միլանյան ակումբը երեք տարվա պայմանագիր է համաձայնեցրել Դարմիանի հետ, որի արդյունքում իտալացին տարեկան կվաստակի 1.8 միլիոն եվրո:
Հավելենք, որ Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում Դարմիանը մասնակցել է 34 հանդիպման և դարել է 1 գոլի հեղինակ: