Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան չի օգնի իր թիմին Ազգերի լիգայի խաղերում։ Ֆուտբոլիստը լքել է հավաքականի ճամբարը։ Ինչպես հաղորդում է բելգիական «կարմիր սատանաների» մամուլի ծառայությունը՝ մոտ ժամանակներս դարպասապահը կվերադառնա Մադրիդ։
Չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 2-ին, Տիբո Կուրտուայի կորոնավիրուսի թեստը դրական արդյունք էր տվել։ Որպես հավաքականի անդամներին վերահսկելու միջոց՝ նրանց կորոնավիրուսը հայտնաբերող միջոցներ են ուղարկվել ու Կուրտուային պատկանողը դրական արդյունք է տվել։
Վաղը՝ սեպտեմբերի 5-ին, Բելգիայի հավաքականը վաղը կմրցի Դանիայի ընտրանու դեմ, իսկ սեպտեմբրի 8-ին՝ Իսլանդիայի։