Մեկնարկեց ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկությունը։ Կայացան Ա լիգայի 4-րդ խմբի հանդիպումները։
Ուկրաինայի հավաքականը սեփական դաշտում հյուրընկալել էր Շվեյցարիայի ընտրանուն։ Անդրեյ Շևչենկոյի սաները լավ սկսեցին խաղն ու 14-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ։ Տանտերերին առաջ մղեց Անդրեյ Յարմոլենկոն։ Մինչև ընդմիջման գնալը հաշիվը հավասարեցվեց։ Շվեյցարացիների կազմում աչքի ընկավ Հարիս Սեֆերովիչը՝ 1-1։
Երկրորդ կեսում Ուկրաինան ավելացրեց, ինչը տվեց ցանկալի արդյունքը։ 68-րդ րոպեին Ալեքսանդր Զինչենկոն գերազանց հարվածով առաջ մղեց իր թիմին։ Ինչպես հետագայում պարզվեց, սա խաղի հաղթական գոլն էր։ Ուկրաինան հաղթեց 2-1 հաշվով։
Այսպիսով, ուկրաինացիները առաջին 3 միավորն են վաստակում ու գլխավորում են 4-րդ խմբի մրցաշարային աղյուսակը: