Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը խոսել է իր նախկին ակումբի՝ «Չելսիի» խաղի մասին ընթացիկ մրցաշրջանում։
«Ազարը այնտեղ չէ, բայց «Չելսին» հիասքանչ ֆուտբոլ է խաղում, երբ ես նայում եմ նրանց խաղերը։ Նրանք տպավորում են։ ԹԻմը կարող է շատ գոլեր խփել, երկրպագուները գոհ են։ Թիմը երրորդ տեղում է։ Գլխավորը պահպանել դիրքերը։
Կցանկանայի խաղալ Լեմպարդի «Չելսիու՞մ»։ Այո՛, իհարկե։ Երբ քո կողքին ուժեղ խաղացողներ են, քեզ համար ավելի հեշտ է։ Մենք բոլորս գիտենք, թե որքան լավն են Վիլիանն ու Ժորժինյոն։ Մեկնարկային կազմում նրանց են միանում նաև երիտասարդները։ Լավ է, որ թիմը վերելք է ապրում։ Հուսով եմ՝ նրանք կշարունակեն նույն կերպ»,-Ազարի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Էդեն Ազարը 2019 թվականի ամռանն է «Չելսիից» տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։