«ՌԲ Լայպցիգի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Դանի Օլմոն հայտնվել է «Ռեալ Մադրիդի» ուշադրության կենտրոնում։
Bild-ը տեղեկացնում է, որ իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով անձամբ հետաքրքրվում է «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը «Ռեալի» համար կարող է արժենալ 40 միլիոն եվրո։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» չի պատրաստվում մեծ գնումներ անել տրանսֆերային պատուհանի ընթացքում։