«Ռեալը» ապագայի հույսեր է կապում կիսապաշտպան Դանիել Սեբալյոսի հետ։ Այս մասին գրում է Goal-ը։
Իսպանացին ավելի վաղ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգել էր «Արսենալի» հետ վարձակալական պայմանագիրը, բայց դրա պայմանների համաձայն՝ լոնդոնցիները խաղացողի գնման իրավունք չունեն։
Նախորդ մրցաշրջանում Սեբալյոսը «Արսենալի» կազմում նվաճել էր Անգլիայի Գավաթը։