«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան կորոնավիրուսով չի վարակվել ։
DH Les Sports+-ը քիչ առաջ տեղեկություն էր տարածել այն մասին, որ Կուրտուայի թեստի պատասխանը դրական է եղել։ Սակայն Արանկա Ռոդրիգեսը Twitter-ի իր էջում հերքել է տեղեկույթունը՝ վկայակոչելով Deportes Cope-ին։
Հաղորդվում է, որ Կուրտուան այսօր արդեն մարզում է անցկացնելու Բելգիայի հավաքականի հետ։
Այսօր՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսով են վարակվել ՊՍժ-ի 3 ֆուտբոլիստներ՝ Նեյմարը, Անխել դի Մարիան և Լեանդրո Պարեդեսը։