«Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստներից 3-ի մոտ արձակուրդից վերադառնալուց հետո հաստատվել է Covid-19 վարակը։
Ֆրանսիական L’Equipe-ը հաղորդում է, որ այդ ֆուտբոլիստներն են հարձակվող Նեյմարը, կիսապաշտպաններ Անխել դի Մարիան և Լեանդրո Պարեդեսը։
ՊՍԺ-ի ֆուտբոլիստների մեծ մասը այս օրերին գտնվում են իրենց ազգային հավաքականների ճամբարում ու պատրաստվում են Ազգերի լիգայի խաղարկության խաղերին։
ՊՍԺ-ն Լիգա 1-ի նոր մրցաշրջանում առաջին խաղը կանցկացնի սեպտեմբերի 10-ին «Լենսի» դեմ։