Օգոստոսի 31-ին «Արարատ-2»-ի մարզչական շտաբը և բոլոր ֆուտբոլիստներն անցել են COVID-19-ի RT-PCR թեստավորում։ Բոլոր թեստերի պատասխանը եղել է բացասական։ Այս մասին հայտնում է ակումբի ֆեյսբուքյան էջը:
«Արարատ-2»-ը երեկ չէր ներկայացել «Վեստ Արմենիայի» դեմ հանդիպմանը, քանի որ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման քաղաքային կենտրոն»-ի ցուցումով թիմը պետք է մեկուսանար մինչև օգոստոսի 31-ը։
Տեղեկացնում ենք, որ մեր թիմն այսօրվանից լիարժեք վերադարձել է մարզումների և պատրաստվում է Հայաստանի Առաջին լիգայի հանդիպումներին։