Հայաստանի հավաքականը այսօր ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի վերջին տուրում հյուրընկալվելու է Իտալիայի ընտրանուն։
Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից, այսօրվա հանդիպումը բաց է թողնելու Էրիկ Վարդանյանը։ Մեր ընտրանու կիսապաշտպանը ընդգրկված է եղել թիմի վերջնական հայտացուցակում, սակայն Հունաստանի հետ խաղում (0-1) ստացած ուսի վնասվածքի պատճառով Էրիկը չի կարողանա օգնել հավաքականին։
Իտալիա – Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։45-ին։