Հույն թենիսիստ Ստեֆանոս Ցիցիպասը երեկ Լոնդոնում ավարտված Nitto ATP Finals-ում հռչակվեց չեմպիոն։ Եզրափակչում 21-ամյա թենիսիստը 3 սեթում հաղթեց Դոմինիկ Տիմին։
Բացի բաղձալի տիտղոսից Ցիցիպասը բացառիկ նվաճման է հասել այս հաղթանակից հետո։ Բանն այն է, որ այս հաղթանակից հետո հույն թենիսիստը 2019 թվականի մրցաշրջանի ընթացքում հաղթել է ATP-ի վարկանիշային աղյուսակի թոփ-10 թենիսիստներից յուրաքանչյուրին․
1․ Ռաֆայել Նադալ — Մադրիդ/կիսաեզրափակիչ
2․ Նովակ Ջոկովիչ — Շանհայ/քառորդ եզրափակիչ
3․ Ռոջեր Ֆեդերեր — Ավստրալիայի բաց առաջնություն/4-րդ շրջան, ATP Finals/կիսաեզրափակիչ
4․ Դոմինիկ Տիմ — ATP Finals/եզրափակիչ
5․ Դանիլ Մեդվեդև — ATP Finals/խմբային փուլ
7․ Ալեքսանդր Զվերև — Մադրիդ/քառորդ եզրափակիչ, Պեկին/կիսաեզրափակիչ, ATP Fianls/խմբային փուլ
8․ Մատեո Բերետինի — Ավստրալիայի բաց առաջնություն/առաջին շրջան
9․ Ռոբերտո Բաուտիստա Ագուտ — Ավստրալիայի բաց առաջնություն/քառորդ եզրափակիչ
10․ Գաել Մոնֆիս — Դուբայ/կիսաեզրափակիչ։