«Բարսելոնայի» պաշտպան իսպանացի Ժերար Պիկեն, ով իր «Կոսմոս» ընկերության հետ միասին դարձավ Դևիսի գավաթի նոր գլխավոր հովանավորը,մեկնաբանել է ATP մրցաշարի հետ համագործակցությունը: Մրցաշարը մեկնարկելու է Ավստրալիայում հունվարի սկզբին: «Ես չգիտեմ, թենիսում տեղ կգտնվի՞ երկու մրցաշարի համար,թե ոչ: Փորձը ցույց է տվել, որ երկու մրցաշար կարող է միասին գոյակցել: Դժվար էր համաձայնության գալ: Այժմ մենք գիտենք, որ հաջորդ տարի ATP-ն կունենա նոր նախագահ: Կարծում եմ, որ մենք կունենանք ևս մեկ հնարավորություն նստելու բանակցությունների սեղանի շուրջ և փորձելու ենք համաձայնության գալ: Սա լավագույնը կլինինի թենիսի ապագայի համար: Սա է մեր հիմնական նպատակը: Բայց ամեն ինչ միայն մեզնից կախված չէ:Դրա համար ես ոչինչ չեմ կարող երաշխավորել, բայց սա հաջորդ քայլն է, որը մենք ուզում ենք ձեռնարկել»,-ասել է իսպանացի պաշտպանը: